Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են ծանր հարկերի տակ կքած ու տասնամյակներով լավ օրվա հույսը չկորցնող մեր «հերոս» հարկատուները: Հայաստանին, ամենայն հավանականությամբ, նոր (դրամական) պահանջներ կներկայացվեն:
Հնարավոր վնասների հատուցումից բացի, Հայաստանը հատուցելու է իր միջազգային (առանց այդ էլ վնասված) հեղինակությամբ: Հայաստանը կներառեն տարբեր black list-երի մեջ` զգուշացնելով պոտենցիալ ներդրողներին վտանգների մասին (ո՞վ ներդում կանի այդքանից հետո):
Բացասական հետևանքները սրանով չեն սպառվում:
Եվ այս ամենը նրա համար, որ Ռոմանոսը ֆեյսբուքում փոսթ անի ու գրի «ձև չունեք», իսկ դրա շեֆն ապացուցի, որ «իր ոգին պարտվել չգիտի»:
Ինչքան պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ դատարկ գլխովդ անցած ամեն հիմարություն ու պիժոնություն սեփական ժողովրդիդ քթից բերես:
Վարազդատ Հարությունյան